Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանում երկրորդ ատոմակայանը կառուցել


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ կառավարությունը մտադրություն ունի Հայաստանում երկրորդ ատոմակայանը կառուցելու, բայց այս մտադրությունը դեռեւս սաղմնային վիճակում է, որովհետեւ հայտնի չեն ýինանսական աղբյուրները, տեխնոլոգիաները, պայմանները: Բայց որ Հայաստանում մշտապես պետք է ատոմային էներգիա ստացվի` սա իմ համոզմունքն էե,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավոր Արթուր Բաղդասարյանի` նոր ատոմակայան կառուցելու կառավարության դիրքորոշման մասին հարցին: Անդրադառնալով Իրան- Հայաստան երկրորդ գազամուղի կառուցման մասին հարցին` վարչապետը պարզաբանեց, որ դա չի կարելի համարել երկրորդ գազատար, այլ իրականում առաջին գազատարի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներ են` թողունակությունը մեծացնելու համար: «Երկրորդ գազատար չի նշանակում մեծ, ավելի լայն, ինքնուրույն խողովակ, որը կարող է տալ տարանցիկ հնարավորություն: Նման բան չկա: Բայց, եթե առաջարկություններ լինեն, մենք պատրաստ ենք դրանք քննարկել, թեեւ, կարծում եմ, դա կապված է բազմաթիվ, եւ առաջին հերթին` նյութական խնդիրների հետ, թե ովքեր են ներդրումներ կատարելու, ինչ երաշխիքներ կարող են լինելե,-նշեց վարչապետը: Պատասխանելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը վերաբերող հարցին` Ս. Սարգսյանն ասաց, որ կառավարությունը խրախուսելու է այս ոլորտի զարգացումը, եւ ունի նաեւ առանձին գործողությունների պլան`սկսած վարկավորումներից, հիմնադրամների ստեղծումից: «Իրականությունն այն է, որ հարկային ծառայությունները խնդիր ունեն հավասարաչափ մոտենալու եւ փոքրին, եւ մեծին: Բոլորը պետք է հարկեր վճարեն` իրենց չափով: Սա մեր հարկային քաղաքականության հիմնական մեխն է լինելուե,-ընդգծեց վարչապետը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am