Հասարակական

Նշվեց Արամ Մանուկյանի (Արամ Փաշա) ծննդյան 125-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Մանուկյանը (Հովհաննիսյան Սարգիս- Արամ փաշա- 1879-1919 թ.թ.) հայոց նախորդ հազարամյակի ամենախոշոր գործիչներից Էր, որ վերջ դրեց մեր անընդհատ պարտություններին եւ կարողացավ նպաստել հայ ժողովրդի մեջ անթեղված զորությունն ի մի բերելուն, որն ավարտվեց Հայոց նոր պետականության հիմնմամբ: Այսօր Ա. Մանուկյանի ծննդյան 125-ամյակի առթիվ հանդիսություն տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանում: Նրա կյանքի եւ գործի մասին խոսք ասաց պատմագիտության դոկտոր Արմեն Կարապետյանը: Արամ Մանուկյանը ծնվել Է Սյունիքի մարզի Զեյվա, այժմ՝ Դավիթ Բեկ գյուղում, Շուշիում եւ Երեւանում ուսում առնելուց հետո 1901 թվականից սկսած ընդգրկվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում: 1915-ին կազմակերպել եւ ղեկավարել Է Վանի հերոսամարտը, 70 օր ղեկավարել Վանի նահանգապետությունը: Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսական մարտերի ժամանակ ապահովել Է հայկական բանակի թիկունքը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո ղեկավարել Է երկիրը, մինչեւ Թիýլիսից Երեւան Է ժամանել այնտեղ կազմավորված ՀՀ կառավարությունը՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարությունում նա ներքին գործերի նախարարն Էր: Վախճանվել Է Երեւանում, տիýից: Թաղված Է քաղաքային (Թոխմախ գյոլի) պանթեոնում: Ա. Մանուկյանի դուստրը՝ Սեդա Մանուկյանը (ծնվ 1919 թ.)՝ դաշնակահարուհի եւ բանասեր, անցյալ դարի երկրորդ կեսերին դասախոսում Էր Երեւանի պետական համալսարանում եւ կոնսերվատորիայում, այնուհետեւ տեղափոխվել Է Մոսկվա: 90- ական թվականների վերջին հրավիրել Էր Երեւան եւ մասնակցել Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված հանդիսություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում