Ստեղծվել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիա
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ. 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Սեպտեմբերի 9-ին Հայաստանի բոլոր պետական բուհերի եւ մարզային կրթահամալիրների ուսանողական ինքնակառավարման մարմինները՝ ուսանողական խորհուրդները, միավորվելով ստեղծել են Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիա (ՀՈՒԱԱ): Ինչպես նշեց ասոցիացիայի նորընտրի նախագահ Աբրահամ Բախչագուլյանը, ասոցիացիայի նպատակն է համախմբել անդամ-բուհերի ուսանողությանը, սատարել նրա իրավունքների եւ շահերի պաշտպանությանը, նպաստել Հայրենիք-Սփյուռք, ինչպես նաեւ արտերկրի բուհերի ուսանողների միջեւ կապերի ամրապնդմանը, ուսանողության շրջանում մշակութային կյանքի ակտիվացմանը, հոգեւոր, ազգային արժեքների պահպանմանը եւ զարգացմանը, ուսանողների հանգստի եւ ազատ ժամանցի կազմակերպմանը: Աշխատանքային ծրագրերի իրականացման համար ասոցիացիայի խորհրդի անդրանիկ նիստում որոշվել է ստեղծել 6 հանձնաժողով՝ արտաքին կապերի, ուսումնակրթական, գիտական, մշակույթի, ազատ ժամանցի եւ սպորտի, տեղեկատվական-վերլուծական եւ սոցիալական հանձնաժողովներ: Արդեն ընտրված են հանձնաժողովների նախագահները եւ մշակվում են դրանց ծրագրերը: Միջբուհական համակարգող խորհրդի իրավահաջորդը հանդիսացող ասոցիացիայի անդամ են Հայաստանի 20 բուհեր, ՀՈՒԱԱ-ն բաց է նաեւ բոլոր հավատարմագրված մասնավոր բուհերի համար: ՀՈՒԱԱ-ի ապագա ծրագրերի մեջ ընդգրկված է Վրաստանի գրեթե բոլոր ուսանողական միությունները համախմբող «Վրաստանի ապագա ուսանողական շարժումե կազմակերպության հետ կնքվելիք Հարավ-կովկասյան ուսանողական կոնýեդերացիա ստեղծելու մասին համաձայնագիրը: Վերոհիշյալ կոնýեդերացիայի աշխատանքներին չի մասնակցի Ադրբեջանի ներկայացուցիչը, քանի որ, ինչպես նշեց ասոցիացիայի նախագահը, Ադրբեջանում չի հաջողվել գտնել տարածաշրջանային նման նախագծին անդամակցության պատրաստ ուսանողական միավորում: Ադրբեջանական կողմը դրա բացակայությունը բացատրել է նրանով, որ այնտեղ ուսանողական ինքնակառավարումը դեռեւս գտնվում է սաղմնային փուլում: Կոնýեդերացիան կունենա 5-ական հայ եւ վրացի ուսանողներից բաղկացած խորհուրդ, որը պարբերաբար հանդես կգա ծրագրային նախաձեռնություններով: ՀՈՒԱԱ-ի հեռահար ծրագրերի մեջ ընդգրկված է նաեւ Եվրամիության երիտասարդական համաժողավի հետ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը: