«Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲ ընկերությունը կմասնավորեցնի MIDLAND RESOURCES ընկերությունը
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): Այսօր ՀՀ կառավարության եւ MIDLAND RESOURCES Holding Ltd. ընկերության միջեւ կնքվեց «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲ ընկերության «Բաժնետոմսերի գնման պայմանագիրըե: Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրեցին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ýինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: MIDLAND RESOURCES-ի կողմից պայմանագիրն ստորագրեց ընկերության տնօրեն Անդրեյ Զավրաժնովը: Նախապես, այսօր, ՀՀ կառավարության արտահերթ նիստում հաստատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲ ընկերության մասնավորեցման մասին որոշման նախագիծը: Նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասնել է մասնավորեցման մրցույթի բանակցությունների արդյունքում պայմանագրում տեղ գտած փոփոխությունները: Կառավարությունը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ մասնավորեցման մրցութային հանձնաժողովի որոշումը՝ MIDLAND RESOURCES ընկերությանը մասնավորեցման մրցույթում հաղթող ճանաչելու մասին: Մինչ այդ MIDLAND RESOURCES-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲ ընկերության (ԷՑ-եր) մասնավորեցման հայտը քննարկվել էր մրցութային հանձնաժողովի օգոստոսի 26-ին կայացած նիստի ժամանակ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. այդ օրվա ժամը 18-ը հայտերի ներկայացման վերջին ժամկետն էր: Հանձնաժողովի քարտուղար, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը տեղեկացրեց, որ հայտը եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրենսդրության համապատասխան: Վկայակոչելով MIDLAND RESOURCES-ի ներկայացրած ýինանսական առաջարկը, նա տեղեկացրեց, որ ընկերությունը պատրաստ է ձեռք բերել ԷՑ-երի 80,1 տոկոս բաժնեմասը, համաձայն է բոլոր այն պայմաններին, որոնք ներկայացվել են մրցույթի մասնակիցների վերաբերյալ հրահանգներում եւ առք ու վաճառքի պայմանագրի դրույթներում: Ըստ առաջարկի, MIDLAND RESOURCES-ը «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲ ընկերությունը գնահատել է 40 մլն դոլար, եւ հաշվի առնելով, որ մասնավորեցնողը փոխհատուցելու է ԷՑ-երի նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, 80,1 տոկոս բաժնեմասի դիմաց հավելյալ կվճարի 12 մլն 15 հազար դոլար: ԷՑ-երը մասնավորեցնող ընկերությունն, ըստ նախանշվածի, տրամադրել է 1 մլն դոլարի բանկային երաշխիք, որը նրա կողմից վաճառքի պայմանգրի պայմանները չկատարելու դեպքում, կանցնի Հայաստանի Հանրապետությանը: Ա.Մարգարյանը նշեց, որ, ըստ բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցման օրենքի, ԷՑ-երի 19,9 տոկոս բաժնեմասը պետք է վաճառվի վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին: Մտքերի փոխանակման ժամանակ նա նաեւ ընդգծեց, որ առք ու վաճառքի պայմանագրից զատ, քննարկման առարկա պետք է դառնան MIDLAND RESOURCES-ի գործունեության լիցենզիայի եւ սակագների վերաբերյալ համաձայնագրերը: 24 ժամվա ընթացքում սկսվող եւ 48 ժամվա ընթացքում (որը լրացավ այսօր) ավարտման ենթակա բանակցությունների հաջող ելքի պարագայում այդ ընկերությունը կհամարվի մրցույթի հաղթող: Արդարադատության նախարար Դ.Հարությունյանը նաեւ նկատեց, թե քանի որ մրցույթի նախաորակավորման պայմաններից հանվել են էներգետիկայի բնագավառում աշխատանքի փորձի վերաբերյալ չափանիշները, դրանք ավելի խստաված ձեւով տեղ են գտել բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանգրում: Այստեղ հստակ պահանջ կա առ այն, որ մասնավորեցնող ընկերությունը ԷՑ-երը պետք է կառավարի «մենեջմենթ-թիմիե կամ «մենեջմենթ-ընկերությանե միջոցով, որը պետք է ունենա էներգետիկայի բնագավառում աշխատանքի անհրաժեշտ փորձ: «Մենեջմենթ-թիմիե վերաբերյալ պահանջները պետք է հաստատվեն մասնավորեցման հանձնաժողովի կողմից: ԷՑ-երի մրցութային հանձնաժողովը, որի 21 անդամներից նիստին ներկա էին 16-ը, քվեարկությամբ որոշեց մրցույթի հաղթող ճանաչել MIDLAND RESOURCES Holding Ltd. ընկերությանը: