Վերանորոգումից հետո Վանի Ախթամար եկեղեցու բացումը տեղի կունենա սեպտեմբերին
1 րոպեի ընթերցում
ՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի 1850 տարեկան Ախթամար եկեղեցու վերանորոգումից հետո բացումը նախատեսված է սեպտեմբերին, ինչի համար ներքին հարդարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր Վան է մեկնել Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Բ Մութաýյանը: Ըստ DHA գործակալության, ներկայումս եկեղեցու արտաքին վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, սկսվել են եկեղեցու ներսի ու հարավային մասում գտնվող վանքի վերանորոգման աշխատանքները: Թուրքիայի կառավարության կողմից հատկացված 2 մլն 50 հազար ՆԹԼ (մեկ դոլարը հավասար է 1,58 ՆԹԼ) գումարով իրականացվող վերանորոգման աշխատանքները կատարվում են թուրքական «Գարթալքայաե ընկերության կողմից: Վերջինիս տնօրեն Ջահիդ Զեյդանլըն նշելով, որ Ախթամարի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս ամսվա վերջին, լրագրողներին ասել է, որ իրենց կատարած աշխատանքը դուր է եկել «դրան հետեւող բոլորինե: