Յուշչենկոն գիտե, թե որտեղ են արտադրում այն թույնը, որով իրեն թունավորել են
1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել Է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները տվյալներ ունեն այն դիօքսինի ծագման մասին, որով իրեն թունավորել են: «Նման դիօքսին Է արտադրվում Ռուսաստանի, Ամերիկայի եւ մի շարք այլ երկրների չորս – հինգ ռազմական փորձարաններումե,- հաղորդել Է Յուշչենկոն կիրակի օրը Սի բի Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Մեր հատուկ ծառայություններն ինձ իրազեկել են, թե ինչպես Է այդ նյութն ընկել Ուկրաինա, բայց այժմ ապացույցները գտնվում են գլխավոր դատախազությունում, որն Էլ, ի վերջո, կտա այս հարցի պատասխանըե,- ընդգծել Է նա: Խոսելով այն մասին, թե ով կարող Էր կազմակերպած լինել իրեն դիօքսինով թունավորման գործը, Ուկրաինայի նախագահը հայտնել Է, որ մեղքը բարդում Է իր քաղաքական հակառակորդների վրա: