Քաղաքականություն

Մենք Հայաստանի հետ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն ենք տեսնում․ Ջեյմս Օ՛Բրայեն

2 րոպեի ընթերցում

Մենք Հայաստանի հետ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն ենք տեսնում․ Ջեյմս Օ՛Բրայեն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

«Ուրախ եմ տեսնել այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն մեր երկու կողմերում։ Սա ի ցույց է դնում մեր լայն օրակարգը, որի շուրջ կողմերն աշխատում են։ Սա ցույց է տալիս Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև արագ զարգացող փոխգործակցությունը։ Ես այստեղ եմ վերահաստատելու մեր ամուր աջակցությունը տարբեր ուղղություններով։ Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Ազդեցիկ ջանքեր են իրականացվել բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսությանը, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտրվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում։ ԱՄՆ-ն հպարտ է աջակցել այս ջանքերին»,-նշեց Օ՛Բրայենը։

Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով։ «Ապրիլի 5-ին, երբ Բրյուսելում քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ տեսանք։ Մեր երկրներն այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ոլորտում, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, բիզնեսի համար կդյուրացնի առևտուրն առաջիկա տարիներին։ Սա այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում»,- մանրամասնեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Տեղադրություն

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Հայաստան

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Պատահար

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Տնտեսություն

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին

Քաղաքականություն

Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Հայաստան

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Հայաստան

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Կոպճային ծածկույթով կապահովվի  Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստան

Կոպճային ծածկույթով կապահովվի Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Հայաստան

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ

Քաղաքականություն

Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Սպորտ

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում