Տարածաշրջանային

Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին

1 րոպեի ընթերցում

Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը և Ղազախստանն ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության միջկառավարական փաստաթուղթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ փաստաթուղթն ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ադրբեջան ժամանած Ռուսլան Ժակսիլիկովի բանակցությունների արդյունքներով:

Ժակսիլիկովն ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է դիտարկելու «Բիռլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսին Ակտաուում։ Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորակազմերը։

«Նախարարների հանդիպմանը հատկապես ընդգծվել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով», - Պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում