Ինովացիա

Մխիթար Հայրապետյանն ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջրհեղեղից տուժած բնակավայրերում կապի հետ կապված խնդիրները գնահատելու և դրանք վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նշվել է՝ ջրհեղեղի արդյունքում մեծ ծավալով ենթակառուցվածքներ են վնասվել, որոնց վերականգնման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։

Քննարկվել են առաջ եկած խնդիրների վերացման կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ հետագայում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կապի մալուխների տեղադրման նորարական լուծումների կիրառության վերաբերյալ։

Նախարարն ընդգծել է, որ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբում (շտաբ) ներգրավված են ԲՏԱ նախարարության աշխատակիցներ, և կապի վերականգնման աշխատանքների հետ կապված յուրաքանչյուր խնդրով 24-ժամյա ռեժիմով հասանելի են օպերատորների տեխնիկական թիմերի համար:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում