Սպորտ

Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից մեկն է

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացի Սպերցյանից լավագույն կիսապաշտպանների թվում են նաև Դանիլ Պրուցևը («Սպարտակ») և Անտոն Միրանչուկը («Լոկոմոտիվ»):

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

«Կրասնոդար»-ը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում