Հասարակական

Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը  

2 րոպեի ընթերցում

Լուռու և Տավուշի մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնակի գործում է ԱԻ-ում Լոռու բնակչության պաշտպանության պլանը  

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն Լոռու և Տավուշի մարզերի հեղեղումների գոտում։ Ժամը 17.00-ի դրությամբ, փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Նշված մարզերի բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Շտաբում ընդգրկվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Իրավիճակին ծանոթանալու համար Ալավերդի քաղաք է ժամանել ՀՀ վարչապետը։

ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել Թեժ գիծ:

Լոռու մարզպետի որոշմամբ՝ մասնակի գործողության մեջ է դրվել արտակարգ իրավիճակներում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանը, մասնավորապես՝ 7-րդ հավելվածով հաստատված «Գարնանային վարարումների, ջրհեղեղների և սելավների դեպքում ՀՀ Լոռու մարզի գործելու պլանը»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը. մասնավորապես՝ 223 մարդ՝ Լոռու մարզում և 41՝ Տավուշի մարզում:

Նշվում է, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:

Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում