Սպորտ

Ծանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը, պոկելով 108 կգ և հրելով 134 կգ, երկամարտի 242 կգ արդյունքով դարձել է ԱԱ-ի երիտասարդների փոխչեմպիոն: Առաջին տեղում 246 կգ արդյունքով Վենեսուելայի ներկայացուցիչն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում