Սպորտ

«Բարսելոնա»-ն երկու տարվա պայմանագիր կկնքի Հանս Ֆլիկի հետ․ իսպանական ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն երկու տարվա պայմանագիր կկնքի Հանս Ֆլիկի հետ․ իսպանական ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի գերմանացի մասնագետ Հանս Ֆլիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:

Ըստ պարբերականների՝ Ֆլիկին առաջարկվել է 2 տարվա պայմանագիր: Գերմանացին մասնագետը «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ քննարկել է իր հեռանկարային նախագիծը, որը կապված է թիմի հետ: Բացի այդ, Ֆլիկը կատալոնական ակումբից բարձր աշխատավարձ չի պահանջել` հաշվի առնելով ակումբի ծանր ֆինանսական վիճակը:

Նշվում է, որ Հանս Ֆլիկի նշանակման մասին «Բարսելոնա»-ն կհայտարարի մայիսի 30-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում