Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, այդ թվում՝ միջուկային անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ներկայացնելով Վիեննայում կայացած Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։
«CONS2024-ի (խմբ․ Միջուկային անվտանգության համաժողով) շրջանակներում արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, այդ թվում՝ միջուկային անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք չտարածման, ինչպես նաև Rays of Hope ծրագրի շրջանակներում մեր համագործակցության վերաբերյալ՝ Հայաստանում քաղցկեղի բուժումը բարելավելու համար»,- գրել է Գրոսին։
Productive meeting with @MFAofArmenia’s @AraratMirzoyan at #ICONS2024. @IAEAorg supports Armenia’s nuclear program, incl on enhancing nuclear safety and security. We also exchanged on nonproliferation issues and our collaboration through #RaysOfHope to improve cancer care in . pic.twitter.com/KNnX1ZwTkp
— Rafael MarianoGrossi (@rafaelmgrossi) May 20, 2024
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում