Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը

Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ 
բեռնաշրջանառության առաջատարներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարները վերջին երեք տարիներին եղել են Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ավիտո ծառայություններ» հարթակի «Տրանսպորտային ծառայություններ» կատեգորիայի ղեկավար Եվգենիա Լազարևայի խոսքերը։

«Վերջին երեք տարիների ընթացքում՝ 2021 թվականի մարտից մինչև 2024 թվականի ապրիլ, բեռնափոխադրումների ամենամեծ աճը տեղի է ունեցել Հարավային դաշնային շրջանի և Թուրքիայի միջև․ բեռնափոխադրումների ծավալը գրեթե 17 անգամ ավելի հաճախ է սկսել ուղարկվել Ռուսաստանի հարավից»,- ասել է Լազարևան։

Ըստ նրա՝ երկրորդ ամենահայտնի ուղղությունը Չինաստանն է։

«Հարավային դաշնային շրջանից Հայաստան բեռնափոխադրումների պահանջարկը նույնպես աճել է 11 անգամ»,-նշել է գործակալության ղեկավարը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am