Հասարակական

Ավարտվել են Ջրառատի մանկապարտեզի շինարարական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ավարտվել են Ջրառատի մանկապարտեզի շինարարական աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ջրառատի մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։

Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։ Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։

Կառավարության որոշմամբ 119 մլն 409 հազար դրամ էր հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում