Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Flyone Armenia ավիաընկերության Gulfstream G450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

Flyone Armenia ավիաընկերության  Gulfstream G450 բիզնես դասի օդանավը 
Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ավիափոխադրող Flyone Armenia ընկերության ձեռք բերած բիզնես ավիացիայի առաջին՝ Gulfstream G450 օդանավն արդեն Հայաստանում է․ ընկերությունը շուտով կկարողանա Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին:

G450_6.jpg (1.29 MB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ավիաընկերությունից, նշելով, որ Gulfstream G450-ը բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Այս մոդելի՝ առանց կանգառ թռիչքի հեռահարությունը հասնում է ավելի քան 8000 կիլոմետրի․ Gulfstream G450-ի սրահի ոճային ինտերիերը բարձրաճաշակի և գերհարմարավետության կատարյալ ներդաշնակություն է։

G450_1.jpg (1.44 MB)

«Սա ինձ համար ամենամեծ ուրախություններից մեկն է․ Հայաստանը  կարողացավ այսօր տարածաշրջանում իր տեղը գտնել նաև բիզնես ավիացիայում, և ունենք լավագույն օդանավերից մեկը, պարծենալու մի բան՝ Golfstream 450-ը։ Աշխարհում շատ չեն երկրները, որտեղ կան նման օդանավեր: Բիզնես ավիացիայի համար Հայաստանը շատ լավ խաչմերուկ է, որովհետև բոլոր վայրերից կարող են գալ և շարունակել իրենց ճամփորդությունը:  Հայաստանի համար շատ կարևոր է այն, ինչ անում ենք: Մենք ավիաընկերություն ենք, որը պետք է աշխատի նաև բիզնեսի և կորպորատիվ ուղևորների համար»,- նշել է SIL CAPITAL ընկերության նախագահ, FLYONE ARMENIA-ի համահիմնադիր Էդուարդ Սուքիասյանը:

G450-ի սրահը բաժանված է գոտիների․ թռիչքային անձնակազմն այլ զոնայում է և ուղևորները մասնավոր առանձին տարածքում գտնվելու հնարավորություն ունեն։ Բարձր առաստաղը և նստատեղերի միջև մեծ հեռավորությունը թույլ են տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում անկաշկանդ տեղաշարժվել և ազատ զգալ: Գերժամանակակից այս բիզնես-ջեթը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար՝ անհատական էլեկտրական կառավարմամբ նստատեղերով։ Ներքին Wi-Fi ցանցի ընդգրկմամբ՝ FLYONE ARMENIA-ն գործարար ճանապարհորդներին կապահովի անխափան կապով թռիչքի ողջ ընթացքում: Այս գերհարմարավետ բիզնես ինքնաթիռը նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար․ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, նույնիսկ անդրատլանտյան ուղղություններ։

G450_4.jpg (1.70 MB)

Flyone Armenia -ի Gulfstream G450-ն իր ուղևորների համար ապահովում է անվտանգ և արդյունավետ ճանապարհորդություն: Այս ձեռքբերումը հավաստում է մշտապես նորարարություններ և ծառայությունների բազմազանություն բերելու՝ Flyone Armenia-ի վճռականությունն ու հանձնառությունը:

G450_2.jpg (1.10 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am