Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Դեպքեր կան, երբ գիտենք, որ մարդը գործակալ է, բայց ապացուցման շեմի խնդիր ունենք․ վարչապետ

Դեպքեր կան, երբ գիտենք, որ մարդը գործակալ է, բայց ապացուցման շեմի խնդիր 
ունենք․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության համար ձերբակալվել են, կալանավորվել են, սակայն դեպքեր են լինում, երբ ապացուցման շեմի խնդիր է առաջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության համար ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ, որ նրանց մեծ մասը դատապարտյալի կարգավիճակ ունի։

Դեպքեր կան, որ գիտենք, որ մարդը գործակալ է, բայց կա նաև ապացուցման շեմի խնդիր, կա նաև համոզմունքի շեմ։ Ավելին ասեմ, մենք գիտենք գործակալական ցանցերի մասին Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա հարց կտաք, թե ինչո՞ւ այդ ցանցերը չեն ձերբակալվում նույն կերպ, ինչպես նախկինում։ Այն, որ նախկին գործակալական ցանցերը բացահայտվել են և կալանավորվել են, ձեզ թվում է դա մեկ օրո՞ւմ է տեղի ունեցել։ Ոչ, դա մեկ օրում տեղի չի ունեցել։ Դա հստակ ընթացակարգով է գնում․ երբ կա կասկած, կասկածը ստուգվում է, երբ կասկածը հիմնավորող փաստեր են ի հայտ գալիս, արդեն աշխատանք է տարվում ապացուցման շեմի համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, որ գործակալը այնպես չի աշխատում, որ բացահայտվի, գործակալը աշխատում է այնպես, որ չբացահայտվի։

«Եթե որևէ մեկը նրան օգտագործում է որպես գործակալ, նաև նրան որոշակի հմտություններով է օժտում։ Այդ ամենը, ինչը դուք ֆիլմերով տեսնում եք, ոչ բոլորն են այդքան տաղանդավոր, ինչպես ֆիլմերի հերոսները, բայց նկատի ունեմ, որ այդտեղ որևէ արտառոց բան չկա՝ այսօր չի հատվել ապացուցման շեմը, վաղը կհատվի։ Երբ կհատվի, դրա մասին կիմանան բոլորը այն ծավալով, ինչ ծավալով ընդունված է այդ տեղեկատվությունը տալ»,- եզրափակեց Փաշինյանը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am