Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
21:46, 2 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռների վտանգի ազդանշան է միացել: Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին: Պատսպարվեք ամուր պատերի մոտ՝ առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք, գնացեք ապաստարան կամ այլ անվտանգ վայր»,- գրել է Գլադկովը «Տելեգրամ»–ի իր ալիքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում