Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշման նախագծի համաձայն՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա: Կենտրոնը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով՝ ֆիզիկոքիմիական  հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժին, Ապրանքագիտական հետազոտությունների բաժին, Մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժին, ինչպես նաև Հանրապետական գնդակապարկուճադարանը՝ բաժնի կարգավիճակով: Բացի վերը թվարկված բաժիններից, ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր: ՊՈԱԿ-ը փորձաքննություններ կիրականացնի  պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև  ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով,  ինչպես նաև կտրամադրի փորձագետի կարծիք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am