Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ջազի միջազգային օրը Երևանում կնշվի տոնական համերգներով

Ջազի միջազգային օրը Երևանում կնշվի տոնական համերգներով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Այն, ինչ մենք նվագում ենք, հենց ինքը կյանքն է»: Այսպես է ջազ երաժշտության մասին խոսել աշխարհահռչակ ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը:    

2012 թվականից սկսած ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: Ջազ երաժշտությունը, որը տարբեր զգացմունքներ է արթնացնում՝ հուզում է, ժպտալու, պարելու առիթ ստեղծում, ընդունված է ամբողջ աշխարհում և ունի իր երկրպագուների մեծ բանակը: Տարիների ընթացքում ջազ երաժշտությունը մեծ զարգացում է  ապրել նաև Հայաստանում թե՛ անհատների, թե՛ նվագախմբերի, թե՛ ջազ կվարտետների և ջազ տրիոների ակտիվ գործունեության շնորհիվ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Ջազի միջազգային օրը տոնելը գեղեցիկ ավանդույթ է դարձել: 2024-ին ևս երաժշտասերները կարող են ջազ վայելել տարբեր հարթակներում:

Ապրիլի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգային ծրագրով հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը:

Երեկոյին ելույթ կունենան նաև երգչուհի Ալլա Սահակյանը, ԱՄՆ-ից հրավիրված վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆիելոնը: Կհնչեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործություններն ու ջազի համաշխարհային հիթեր:

Իսկ Կասկադում Երևանի քաղաքապետարանի և Ջազի հայկական ասոցիացիայի ջանքերով ջազային հրաշալի տրամադրություն կապահովեն սիրված արտիստները, որոնք կկատարեն երևանյան ջազային  հիթեր:

Երեկոյին ելույթ կունենան «Jazz For Kids»-ը,  Արցախ ջազ նվագախումբը, Ռաֆայել Պետրոսյան և Սոնա Գյուլխասյան կվարտետը, Արցախի պետական ջազ նվագախումբն ու «Dialog Project»-ը, «Yerevan Calling»-ը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Վահագն Հայրապետյանը և «The Armenian Colors Quartet»-ը, Լևոն Մալխասյան տրիոն, «Արմենիան Նեյվի բենդ և Արտո Թունչբոյաջյան»-ը և այլք:

437573756_822388529917132_765171714031562769_n.jpg (107 KB)

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: 

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am