Տարածաշրջանային

Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման չորս անդամներ, որոնք 18-19-րդ դարերի հարյուրավոր գրքեր են գողացել Եվրոպայի գրադարաններից։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ըստ Վրաստանի գլխավոր դատախազության՝ երկրի քաղաքացիներն ստեղծել են կազմակերպված խմբավորում, որը բնօրինակ գրքեր է գողացել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և Չեխիայի ազգային և համալսարանական գրադարաններից և դրանք փոխարինել կեղծերով։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ խոսքը հարյուրավոր գրքերի մասին է։ Գողացված 19-րդ դարի ֆրանսերեն գրքերից մեկը քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վրաստանում։

Ձերբակալվածներին սպառնում է 6-ից մինչև 10 տարվա ազատազրկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում