Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 24-ին, Հայաստանն ունի 7 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 48 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Բարեղամ Հարությունյանը: Նրա մրցակիցը վրացի Սախիլ Ալախվերդովն է:

54 կգ քաշում Դավիթ Եգորյանի հակառակորդը հունգար Վիրբան Գաբորն է:

60 կգ քաշում Արթուր Սահակյանի հերթական մրցակիցը սլովեն Կերնոգա Տադեյն է:

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանի անդրանիկ մրցակիցը Իսպանիայից Ռաֆայել Լոզանոն է:

57 կգ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում ուժերը կչափի Իտալիայից Կանոնիկո Զուզեպեիհետ:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանի մենամարտը նախատեսված է սլովեն Պատրիկ Նեյչի հետ:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը պետք է փորձի գերազանցել իտալացի Լիզի Վինչենցոյին:

Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել ՆարեկՀովհաննիսյանը,Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը ևԴավիթ Չալոյանը:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում