Քաղաքականություն

Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը

1 րոպեի ընթերցում

Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այդ մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ ընդունելու առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն Եվրոպական Միության դիտորդական առաքելությունում: Կանադան հանդիսանում է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունը, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։

2023 թվականի հոկտեմբերին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Կանադան կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում