ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ապրիլի 11-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների: