Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում առնվազն երեք մեդալ են ապահովել

Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում առնվազն երեք մեդալ են ապահովել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը վստահ հաղթանակ տոնեց տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելիա Վենսիլի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեց բրոնզե մեդալ։ Բոլոր ռաունդներում հայ մարզուհին ուներ նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Տղամարդկանց պայքարում հաղթանակ տոնեց Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը: Հայ մարզիկը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ահարոն Կորոնայի հետ ու պարտության մատնեց 4:1 հաշվով: Գերծանր քաշային կարգում  Միսակ Տեպանյանը  սլովակ Սեբաստիան Սալոմոնի հետ մենամարտում հենց սկզբից գործեց առաջին համարով և վստահ հաղթանակ տոնեց 5:0 հաշվով: Սիմոնյանն ու Տեպանյանը կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am