Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին

Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան 
ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին 300 մեծ բեռնատարների հերթ է գոյացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ էլեկտրոնային հերթում կա ավելի քան 2200 ավտոմեքենա։

«Վերին Լարսում» կայանված է 140 միավոր մեծաբեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 160», - հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքի տվյալների համաձայն՝ «Վերին  Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում այս պահին էլեկտրոնային հերթում կա 2 233 ավտոմեքենա, որոնցից 150-ը գտնվում է կանաչ գոտում։

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավելի վաղ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ–Լարս հատվածում ապրիլի 5-ից 6-ն արգելվել է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am