Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իրանում ոստիկանության և ԻՀՊԿ-ի օբյեկտների վրա հարձակված 15 անձինք սպանվել են

Իրանում ոստիկանության և ԻՀՊԿ-ի օբյեկտների վրա հարձակված 15 անձինք 
սպանվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծառայողները ոչնչացրել են 15 մարդու, որոնք Սիստան և Բելուջիստանի նահանգում հարձակվել են ոստիկանության և ԻՀՊԿ-ի օբյեկտների վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ ըստ EFE գործակալության՝ բախումների ժամանակ զոհվել են նաև երեք ոստիկան և ԻՀՊԿ-ի երկու զինծառայող։

Հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 3-ի երեկոյան՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգի Ռասկ և Չաբահար քաղաքներում:

Հարձակվողները պատանդներ են վերցրել Չաբահարում:  Ինչպես նշում է EFE-ն, ԻՀՊԿ-ի ուժերի և հարձակվողների միջև բախումներից մի քանի ժամ անց բոլոր պատանդներին հաջողվել է ազատել։

Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին հայտարարել է, որ հարձակումների համար պատասխանատվությունը կրում է «Ջեյշ ազ Զոլմ» արմատական ​​խմբավորումը, որն Իրանում ահաբեկչական են ճանաչում։

Անցյալ տարվա դեկտեմբերին նույն խմբավորումը ստանձնել էր Ռասկ քաղաքում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել էր 11 իրավապահ:

Խմբավորումը փոխգործակցել է Իրանում քուրդ անջատականների հետ։ Ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել Իրանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am