Տարածաշրջանային

Իրանում հարձակում է տեղի ունեցել ԻՀՊԿ-ի շտաբների վրա․ կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Իրանում հարձակում է տեղի ունեցել ԻՀՊԿ-ի շտաբների վրա․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Ռասկ և Չաբահար քաղաքներում «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբների վրա, որի հետևանքով սպանվել է 8 ահաբեկիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 3-ի ուշ երեկոյան։ Իրանի անվտանգության և ներքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Մաջիդ Միրահմադին հայտնել է, որ 8 ահաբեկիչ սպանվել է։

Իր հերթին Mehr գործակալությունը, վկայակոչելով Սիստան և Բելուջիստանի նահանգի անվտանգության ծառայության իր աղբյուրին, նշում է, որ հարձակման հետևանքով զոհվել է նաև իրանցի 3 զինծառայող։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում