Հասարակական

Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու , սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքով քննվող քրեական վարույթի շրջանակներում լայնածավալ քննչական գործողություններ ու խուզարկություններ են իրականացվում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասնեց, որ լայնածավալ քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ընդգրկում են շուրջ 4 տասնյակ անձանց բնակարաններ և այլ վայրեր։

Ավելի վաղ՝ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել, որ խուզարկություն է իրականացվել կուսակցության մի խումբ անդամների բնակարաններում։

Մարտի 24-ին երեք անձ զինված փորձել էին ներխուժել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժանմունք, որի ընթացքում նրանցից մեկի մոտ եղած նռնակի պայթյունի հետևանքով ներխուժել փորձողներից երկուսը վիրավորվել և տեղափոխվել էին հիվանդանոց։ Երրորդ անձը՝ նռնակներով զինված՝ մնացել էր ոստիկանության բաժանմունքի շենքի դիմաց՝ սպառնալով պայթեցնել նռնակները։ Նրա հետ երկարատև բանակցություններից հետո ՀՀ ոստիկանության ծառայողներին և ԱԱԾ աշխատակիցներին, ի վերջո, հաջողվել էր վնասազերծել տղամարդուն և բերման ենթարկել։ Վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել էր 4 նռնակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության հոդվածով։

Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել էր, որ ոստիկանության բաժանմունք ներխուժելու փորձ կատարած 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցության համակիրներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում