Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Երեւանում եւ ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։

Պատվիրակությունը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան։

Եվրոպական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաեւ ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական վերահսկություն։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում