Հասարակական

Փոխնախարարը փողերի լվացման դեմ պայքարը բարելավելու ծրագրերն է ներկայացրել նոր ծրագրի բացմանը

2 րոպեի ընթերցում

Փոխնախարարը փողերի լվացման դեմ պայքարը բարելավելու ծրագրերն է ներկայացրել նոր ծրագրի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկա է գտնվել «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» նոր ծրագրի բացման միջոցառմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից տեղեկացնում են, որ Արա Մկրտչյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին հրավերի համար:

Փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարի լավարկման համատեքստում: Մատնանշելով այդ ուղղությամբ օրենսդրության բարելավման, ռիսկերի հայտնաբերման, գնահատման և նվազեցման կարևորությունը՝ Արա Մկրտչյանը նշել է, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում հաշվետվությունների ներկայացման ազգային գործիքները կատարելագործելու համար:

Նախարարի տեղակալը նշել է, որ միևնույն ժամանակ ոլորտի հայաստանյան գործընկերների հմտությունների զարգացմանն ուղղված միջազգային լավագույն փորձի ներդրումը կապահովի կոռուպցիոն երևույթների և անդրազգային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը:

Նոր ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից՝ Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում