Միջազգային

Հանրային հատվածի աշխատակիցները ցույց են կազմակերպել Փարիզում՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով

1 րոպեի ընթերցում

Հանրային հատվածի աշխատակիցները ցույց են կազմակերպել Փարիզում՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր մարդիկ՝ բուժքույրեր, բժիշկներ, ուսուցիչներ, Փարիզում դուրս են եկել ցույցի՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ցուցարարների շարասյունը շարժվել է Լյուքսեմբուրգյան այգիներից։ Նրանց պնդմամբ՝ կառավարությունը ոչինչ չի անում պետական ​​ծառայողներին աջակցելու համար։

«Մենք ունենք ծայրահեղ ցածր աշխատավարձ, չունենք բավարար կադրեր. եթե մարդը բացակայում է, նույնիսկ նրան փոխարինող չկա։ Ֆրանսիայում այժմ կա երկու հասարակություն՝ հարուստների և աղքատների: Մեկը նրանց համար է, ովքեր կարող են վճարել, իսկ մյուսը բոլորի համար, ովքեր կքած վիճակում են: Մենք հանդես ենք գալիս հասարակության հավասարության օգտին, որպեսզի պետությունը պաշտպանի բոլորին՝ անկախ նրանց եկամուտներից»,- ասել են ցուցարարները։

Ֆրանսիայում ցույցերը մեկնարկել են բոլոր խոշոր արհմիությունների կոչով։ Օլիմպիական խաղերի նախօրեին արհմիությունները կոչ են անում հանրային ոլորտի աշխատակիցներին գործադուլ անել և ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի աշխատանքային պայմանների բարելավվեն և աշխատավարձերը բարձրանան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում