Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կվերաբացվի. IRNA

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կվերաբացվի. IRNA

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուտով Թեհրանում կվերաբացվի Ադրբեջանում Իրանի դեսպանատունը, որը փակվել էր անցյալ տարվա հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավիին։

Դեսպանը նաև հայտնել է նախապատրաստական աշխատանքներ տանելու նպատակով Թեհրան պատվիրակության այցի մասին։

«Երկու երկրների պատմական ժառանգությունը և Իրանի ու Ադրբեջանի Հանրապետության մոտ 800 կմ-անոց սահմանի երկայնքով ապրող ժողովուրդների միջև խորը մշակութային ու զգացմունքային կապերը թույլ չեն տա, որ խնդիրներն ու թյուրըմբռնումները շարունակվեն», - ասել է Մուսավին՝ հավելելով, որ կողմերը ձգտում են հաղթահարել «հարաբերություններում սառնության» այս փուլը։

Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնություններում «տեսանելի են թշնամիների և տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս գտնվող որոշ երկրների ու վարչակարգերի, հատկապես նրանց անվտանգության ծառայությունների դավադրությունները»:

Ադրբեջանը փակել էր Թեհրանում իր դեսպանատունն այն բանից հետո, երբ 2023 թ․ հունվարի 27-ին 50-ամյա մի տղամարդ մտել էր դեսպանատան շենք և «Կալաշնիկովի» ինքնաձիգից կրակ էր բացել՝ սպանելով անվտանգության ծառայության ղեկավարին, վիրավորելով 2 անվտանգության աշխատակցի։ Տղամարդը, որը մեքենայով դեսպանատուն էր եկել անչափահաս երկու երեխաների հետ, ձերբակալվել էր։ Նրա գործողությունների դրդապատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am