Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բուհերի խոշորացման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր. ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Բուհերի խոշորացման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր. ՀՀ 
ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանմամբ տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է,  ոչ  թե միավորման կամ խոշորացման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խնդրի առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշվում է. դեռևս 2023 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ-ում գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Հրավերով ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը:

Ժամկետի ավարտին ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը: 

Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ նախապես առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր:

2023 թ. մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից շահառու բուհերին և կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող վերոնշյալ աշխատանքային խմբերի կազմը: Բուհերը միաժամանակ տեղեկացվել են, որ աշխատանքային խմբերի կազմերի վերաբերյալ հնարավոր բոլոր դիտարկումները ենթակա են քննարկման աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպման ժամանակ:

 Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները»,- ասվում է պարզաբանման մեջ:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝  դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am