Տարածաշրջանային

Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի և Ադրբեջանի Բարձրագույն միջպետական խորհրդի մարտի 11-ին կայացած առաջին նիստի շրջանակներում երկու երկրների միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Գերագույն միջպետական ​​խորհրդի 1-ին նիստի որոշումը ստորագրել են Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

  1. «Ադրբեջանի Հանրապետության փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության «Damu Entrepreneurship Development Fund» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
  2. «Ադրբեջանի Հանրապետության ԶԼՄ-ների զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հաղորդակցության կենտրոնական ծառայություն» հանրապետական ​​պետական ​​հաստատության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
  3. «Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության և Ղազախական «ԿազմունայԳազ» ազգային ընկերության միջև ստորագրվել է ղազախական նավթի առքուվաճառքի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր և Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման ծավալների աստիճանական աճի մասին համաձայնագիր:
  4. «Ադրբեջանական ներդրումային հոլդինգի և ղազախական «Սամրուկ Կազինա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր:
  5. «Ադրբեջանի մշակույթի նախարարության, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության միջև ստորագրվել է 2024-2025 թվականների գործողությունների ծրագիր:
  6. «Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում փոխըմբռնման հուշագիր:
  7. Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին 2017 թվականի ապրիլի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
  8. Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է ծովային նավերի անձնակազմի որակավորման դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում