Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և 
Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում իրատեսական է, բոլոր տարրերը սեղանին են։ Դա քաղաքական կամքի հարց է և կապված է փոխզիջումների հետ։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եկել է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը ՝ փոխզիջման գնալով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, բնականաբար, կստորագրվի երկու երկրների միջև, և դրսից ցանկացած միջնորդ կարող է պարզապես աջակցել այդ հարցին։ Դա այն գործն է, որը մենք փորձում ենք անել:

Ես համաձայն եմ, որ այս հարցը երկու կողմերի միջև է, բայց նաև հավատում եմ, որ արտաքին գործընկերները կարող են լինել կողմ, որը կարող է աջակցություն ցուցաբերել»,- ասաց Կլաարը։

Կլաարն ընդգծեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելը շատ կարևոր է, քանի որ դա կապահովի հիմք ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճման համար:

«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ուստի Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում ենք իրավիճակի հանգուցալուծման տարբեր տարբերակներ։ Խաղաղությունը ենթադրում է ոչ թե պատերազմի բացակայություն, այլ պահանջում է համապարփակ կարգավորում, որը պետք է ընկալվի բոլոր կողմերի կողմից»,- եզրափակեց Կլաարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am