Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնել

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները 
սերտացնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը դժգոհություն հայտնեց Հայաստանի դաշնակցից, խոսեց ՀԱՊԿ-ի ու չաշխատող անվտանգային համակարգի մասին:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն՝ Սիմոնյանն ասաց. «Մենք պատրաստ ենք: Եվ շարժվելու ենք այն ուղղությամբ,  որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»:

Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում:

«Մեր գործողությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են: Դա չենք ասում մենք, դա ասում են ԵՄ-ի մեր գործընկերները: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք: Բայց ես չեմ ուզում շտապել: Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,-եզրափակեց Սիմոնյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am