Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

ՌԴ-ն «Զվարթնոց» օդանավակայանը լքելու մասին ՀՀ իշխանություններից որևէ ծանուցում չի ստացել. Զախարովա

ՌԴ-ն «Զվարթնոց» օդանավակայանը լքելու մասին ՀՀ իշխանություններից որևէ 
ծանուցում չի ստացել. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լքելու մասին հայտարարությանը՝ այն համարելով «հերթական ոչ բարեկամական քայլ»:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այդ մասին խոսել է փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Համենայնդեպս, դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է նման հայտարարություն արել ՀՀ ԱԺ նախագահը: ՀՀ իշխանությունների կողմից այդ մասին որևէ ծանուցում դեռ չենք ստացել: Մենք, իհարկե, հասկանում ենք «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովի ձերբակալման շուրջ տարածվող խոսակցությունների համատեքստը, սակայն, պետք է վստահեցնեմ, որ ՌԴ պաշտոնական մարմինների կողմից ոչ մի անօրինական քայլ չի արվել: Մենք մշտապես հարգում ենք սուվերեն պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է Զախարովան: 

ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովը ռուս դասալիք է, որը Հայաստանում անհասկանալի հանգամանքներում առևանգվել է ռուս սահմանապահների կողմից և վերադարձվել Ռուսաստան: Այս հարցը հանրային լայն քննարկման է ենթարկվել և որակվել է որպես ռուս իրավապահների կողմից անօրինական գործողություն ՀՀ տարածքում: Խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտահոգիչ որակելով Սետրակովի առևանգումը, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ իր անձական կարծիքով՝ «ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am