Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Լավրովն այս շաբաթ կայցելի Թուրքիա

Լավրովն այս շաբաթ կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անատոլիական համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Լավրովը մարտի 1-2-ին Թուրքիա կայցելի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անատոլիական դիվանագիտական ​​համաժողովին։ Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Լավրովի և նրա թուրք գործընկերոջ միջև։

«Այս հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին` երկկողմ փոխգործակցության իրավիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բնականաբար, բանկային ոլորտ, զբոսաշրջություն և այլն», - հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական  ներկայացուցիչը:

Բացի այդ, նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի, այդ թվում` Ուկրաինայում, Անդրկովկասում իրադրության, պաղեստինաիսրայելական հարցերի, Սիրիայի և Լիբիայի շուրջ, հայտնել է Զախարովան։

Նա հավելել է, որ Լավրովը Անատոլիական համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am