Տարածաշրջանային

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հյուսիսարևմտյան Ուրմիա քաղաքում բնակելի շենքի նկուղում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը:

Կարմիր մահիկ ընկերության ղեկավար Համիդ Մահբուբին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 23-ի կեսօրին:

Մահբուբիի խոսքով՝ փլատակների տակից մարդիկ են դուրս բերվել: Նրանցից չորսը մահացել են, երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում