Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը քննարկել են ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեության հարցեր

Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը քննարկել են ԵՄ մշտադիտարկման 
քաղաքացիական առաքելության գործունեության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով երկարաժամկետ առաքելության տեղակայումից ի վեր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը։

Ընդգծվել է, որ առաքելությունը ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցության լավ օրինակներից մեկն է և ցույց է տալիս դրա հետագա խորացման հարցում թե´ ՀՀ, թե´ ԵՄ ու իր անդամ պետությունների փոխադարձ անկեղծ հետաքրքրությունը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և մեխանիզմների միջոցով ընձեռնվող հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am