Միջազգային

Ադենի ծոցում հութիների հարձակմանը ենթարկված նավը կարող է խորտակվել

1 րոպեի ընթերցում

Ադենի ծոցում հութիների հարձակմանը ենթարկված նավը կարող է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Rubymar նավը, որն Ադենի ծոցում ենթարկվել է եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հութիներ) հարձակմանը, կարող է խորտակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Անսար Ալլահ»-ի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարությունը։

Հութիների պնդմամբ՝ նավը «լուրջ վնասվածքներ» է ստացել և ամբողջությամբ դադարեցրել շարժումը։ Հութիները հնարավոր են համարում, որ Rubymar-ը կարող է ջրասույզ լինել:

Սարիան հայտնել է, որ նավը բրիտանական է, անձնակազմին վտանգ չի սպառնում։ Նա հավելել է, որ հութիները նաև ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել Հոդեյդայում։

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և նրա հետ կապված նավերին թույլ չի տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարի: Անցյալ տարվա նոյեմբերի կեսերից հութիները հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում