Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցը գնահատել է արդյունավետ

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցը գնահատել է արդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում կայացած զրույցը որակել է արդյունավետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքեն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Փաշինյանն ու Բլինքենը հանդիպել էին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Համաժողովի շրջանակում կայացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am