Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Էդիտա Գզոյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Էդիտա 
Գզոյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում, որը կայացել է փետրվարի 12-ին, գաղտնի քվեարկությամբ, միաձայն թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թվականներին թանգարան-ինստիտուտի ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող, 2018-ից գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստին ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն  է հայտնել վստահության համար և ասել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]