Հասարակական

Պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

1 րոպեի ընթերցում

Պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված` արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական հիմնարկի տարածած հաղորդագրությունից, խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով։

Ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Խ․Մ․-ն խոստովանել է, որ հայտնաբերված հեռախոսներից մեկն իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը գումարի դիմաց պետք է փոխանցեր կալանավորված անձ Մ․Գ․-ին։

Խ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում