Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանում պայթյուններ են որոտացել․ ԶԼՄ-ներ

Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանում պայթյուններ են 
որոտացել․ ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանի տարածքում պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen լրատվամիջոցը։

Ամերիկյան ռազմակայանը գտնվում է քրդերի կողմից վերահսկվող Դեյր էզ Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի տարածքում, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված 2017 թվականից։

Այլ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ռազմակայանը հարձակման է ենթարկվել բազմաթիվ «կամիկաձե ԱԹՍ-ներով»։ Արաբական լրատվամիջոցները գրում են, որ այս հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան ամերիկյան ուժերի կողմից «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան զինվորականի սպանության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածից Բաղդադում փետրվարի 7-ին զոհվել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատար Աբու Բաքիր ալ Սաադին, որը պատասխանատու էր համարվում տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա «հարձակումները պլանավորելու և դրանց մասնակցելու համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am