Տարածաշրջանային

Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել է դեռևս անհայտ պատճառով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին, հիմնվելով Թուրքիայում իր դիվանագիտական ​​աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը չի մանրամասնել Պուտինի այցի հետաձգման պատճառները: Ավելի վաղ Hürriyet-ը և CNN Türk-ը հայտնել էին այցի չեղարկման մասին: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այդ տեղեկություններին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր փետրվարի 12-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում