Միջազգային

Հունվարին Գազայի հատվածում իսրայելական հարվածների ժամանակ 14 լրագրող է զոհվել. WAFA

1 րոպեի ընթերցում

Հունվարին Գազայի հատվածում իսրայելական հարվածների ժամանակ 14 լրագրող է զոհվել. WAFA

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարին Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների զոհ է դարձել 14 լրագրող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի լրագրողների արհմիության զեկույցը։

Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, հունվարին արձանագրվել է 135 հանցագործություն, որոնք իսրայելական ուժերը Պաղեստինում կատարել են լրագրողների դեմ։ Ըստ որում, ըստ զեկույցի՝ զանգվածային լրատվամիջոցների ութ աշխատակիցներ զոհվել են նրանց տների ուղիղ գնդակոծության հետևանքով, չորսը՝ աշխատանքի պահին։

Արհմիությունում նշում են, որ անկլավում շարունակվում են նպատակաուղղված հարձակումները լրագրողների և նրանց ընտանիքների անդամների դեմ։ Զեկույցի համաձայն՝ ԶԼՄ-ների աշխատակիցների տների վրա կանխամտածված հարձակումները խլել են նրանց ընտանիքների մի քանի տասնյակ անդամների կյանքը:

Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 116 լրագրող։ Եվս մի քանիսի ճակատագիրը մնում է անհայտ նրանց հետ կապը կորցնելուց հետո:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում