Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՓՈՓՈԽՎԱԾ․ Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օդեսայից Վորոնեժ տարվող պայթուցիկներով բեռ կալանելու մասին

ՓՈՓՈԽՎԱԾ․ Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օդեսայից 
Վորոնեժ տարվող պայթուցիկներով բեռ կալանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում կալանել են պայթուցիկ նյութերով բեռ, որն ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ տարվում էր Օդեսայից Վորոնեժ՝ ահաբեկչությունների իրականացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

Հատուկ ծառայությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։ 

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ երկրի տարածքով Ռուսաստանի Դաշնություն պայթուցիկ նյութեր տեղափոխելու գործում ներգրավված են եղել Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացիներ: Հետախուզական ծառայությունը պարզաբանել է, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման հետևում կանգնած է «Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն», որը 2020 թ․ «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից առաջադրվել էր որպես Օդեսայի շրջանի Ռադայի պատգամավորի թեկնածու։ 

Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունից։

Ըստ գերատեսչության՝ Վրաստանում կալանված պայթուցիկները պարունակում են մեկ պայթուցիչ և վեց հատուկ բանալի, նյութի ընդհանուր քաշը կազմում է 14 կգ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am